Announcements

  • Home
  • /
  • Announcements
11/07
2020

Անվճար իրավաբանական օգնություն զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին հատուցում ստանալու հարցում

       ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, հանձնառություն է ստանձնել օժանդակել մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կողմից հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու հարցում:

       Հատուցման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ստացմանն առնչվող իրավական խորհրդատվություն ստանալու համար զոհված զինծառայողի ընտանիքի՝ շահառու հանդիսացող անդամները (ծնող, կին/ամուսին, երեխա) կարող են դիմել ինչպես ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Երևանի նստավայր (հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք), այնպես էլ մարզային նստավայրեր:

        Առանձին խնդրահարույց հարցերի հետ կապված ևս տրամադրվող իրավաբանական օգնության շրջանակներում կձեռնարկվեն հնարավոր միջոցները փաստաթղթավորումը պատշաճ կազմակերպելու կամ փաստաթղթային խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:

         Իրավական խորհրդատվությունը տրամադրվում է անվճար հիմունքներով։

         Ստորև ներկայացված են հանրային պաշտպանների ցանկը, կոնտակտային տվյալները և նստավայրերի հասցեները՝ ըստ մարզերի։

         Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ նաև կապի այլ միջոցներով.

հեռ.՝ +(374) 10 600 713      Viber              (+374) 33 600 714  

         +(374) 10 600 714      WhatsApp      (+374) 33 600 714

         +(374) 10 600 715       Skype             (+374) 33 600 714

                                                կայք               www.advocates.am

                                                                        www.hpg.am

Բեռնել հանրային պաշտպանների ցանկը

  • Share on: