Press About Us

  • Home
  • /
  • Press About Us
07/31
2020

Ծանր հանցագործության մեջ մեղադրվողն արդարացվել է

Խուլիգանության (զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով) և ապօրինի զենք զինամթերք պահելու (ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը) հոդվածներով մեղադրվող Խ․ Ե․-ին առաջադրված մեղադրանքում արդարացվել է: Հանրային պաշտպան Արմեն Ներսիսյանի միջնորդությունը բավարավել է և մեղադրյալի նկատմամբ կիրառվել է գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց:

Քրեական գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրի դատավոր Յուրի Իսկոյանին:

Արմեն Սարգսյանը նշում է, որ 3 տարի պայքարից հետո իր պաշտպանյալի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ: Չնայած որ մեղադրանքը պաշտպանող դատախազը մինչև վերջ պաշտպանել է մեղադրանքը և միջնորդել 5 տարի 6 ամիս ազատազրկման ձևով պատիժ։

«Դատաքննության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել մի շարք  առարկաներ իրեղեն  ապացույցներ ճանաչելու վերաբերյալ, որոնք բավարարվել են դատարանի կողմից, հարցաքննվել են տասնյակ վկաներ, ընտրվել հարցաքննության ճիշտ մեթոդիկա և մարտավարություն, ինչի արդյունքում կարողացել ենք ստանալ իմ պաշտպանյալին արդարացնող բազմաթիվ ապացույցներ»,- հայտնում է Արմեն Սարգսյանը:

Ըստ պաշտպանի օրեր առաջ կայացվել է արդարացման դատավճիռ և հռչակվել  Խաչատուր Երանոսյանի անմեղությունը՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

 

  • Share on: