Մանկապարտեզից
կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող Ռաֆիկ Մելքոնյանի  հանրային պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանի կողմից ներկայացված՝
կալանավորումը որպես  խափանման միջոց կիրառելու
մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է:  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարելով Ռ.Մելքոնյանի
պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանի վերաքննիչ բողոքը՝ վերացրել է կիրառված կալանավորում խափանման
միջոցը ինչի արդյունքում մեղադրյալն ազատ է արձակվել:
ՀՀ ՔԿ-ի կողմից քրեական գործ էր հարուցվել ՀՀ
քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է գողությունը, որը կատարվել է պահեստարան
կամ շինություն ապօրինի մուտք գործելով, սակայն նախաքննության ընթացքում Ռաֆիկ Մելքոնյանին
մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով
(կողոպուտ,
որը կատարվել է` պահեստարան
կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Ռաֆիկ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել
այն բանի համար, որ նա ապօրինի մանկապարտեզ մուտք գործելու եղանակով կատարել է  զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն: Նախաքննական
մարմնի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը բավարարվել էր
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից: Այս որոշման դեմ
Հանրային պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որն էլ
արդյունքում բավարարվել է:
 English
 English                                     Հայերեն
 Հայերեն                                     
                        