ՀՊԳ ղեկավար

ՀՊԳ ղեկավար

Գևորգ Մկրտչյան

Կրթություն և մասնագիտական որակավորում Գևորգ Մկրտչյանը ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան Երևանի արտաքին տնտեսական կապերի համալսարանում, որից հետո ուսումը շարունակել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։ Հանդիսանում է արտոնագրված փաստաբան։

Աշխատանքային գործունեություն Գևորգ Մկրտչյանի մասնագիտական գործունեությունը երկար տարիներ կապված է ՀՀ փաստաբանների պալատի հետ։ 2016-2020 թվականներին նա զբաղեցրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդականի պաշտոնը։ 2020-2021 թվականներին ղեկավարել է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը։ 2021 թվականից մինչ օրս հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը։

Մանկավարժական գործունեություն Վարչական և իրավաբանական աշխատանքին զուգահեռ՝ Գ․ Մկրտչյանն իրականացնում է մանկավարժական գործունեություն։ Նա դասախոսում է ՀՀ փաստաբանական ակադեմիայում և Երևանի «Գլաձոր» համալսարանում։

Հասարակական հիմունքներով աշխատանքներ

Գևորգ Մկրտչյանը ներգրավված է եղել և շարունակում է ներգրավված մնալ մի շարք մասնագիտական ու հասարակական նախաձեռնություններում և հանձնաժողովներում․

  • 2015 թվականից մինչ օրս համակարգում է ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման խումբը։

  • 2018 թվականից մինչ օրս հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև կնքված հուշագրով ստեղծված համատեղ հանձնաժողովի անդամ։

  • 2021 թվականից մինչ օրս ընդգրկված է ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև կնքված հուշագրով ստեղծված հանձնաժողովի կազմում։

  • 2018-2022 թվականներին ղեկավարել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի աշխատանքները որպես համակարգող։

  • 2019-2022 թվականներին հանդիսացել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարին կից բողոքարկման հանձնաժողովի անդամ։