ՀՊԳ շահառուները

Իրավաբանական օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց և նշված կարգով՝

1. Քրեական հետապնդման ենթարկվող անձանց (կասկածյալ կամ մեղադրյալ)՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ վարույթն իրականացնող մարմնի (քննիչ, դատարան) որոշման կամ դիմումի հիման վրա,

2. Անգործունակ ճանաչվող անձանց՝ վարույթն իրականացնող դատարանի որոշման հիման վրա,

Անհրաժեշտ է դիմել քրեական վարույթն իրականացնող մարմնին (քննիչին, դատարանին) և հայտնել պաշտպան ունենալու ցանկության մասին:

կասկածյալ կամ մեղադրյալ

քրեական գործով կասկածյալի կամ մեղադրայլի կարգավիճակ ունեցող անձանց

Անհրաժեշտ է վարույթն իրականացնող դատարանի որոշումը

Անգործունակ ճանաչվող անձինք

Անգործունակ ճանաչվելու դիմումի հիման վրա դատարանի կողմից անգործունակ ճանաչվող անձանց


3. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված 16 խումբ անձանց՝ իրենց դիմումի հիման վրա:

Հանրային պաշտպանի գրասենյակ դիմելու դեպքում անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերվում հետևյալ 16 խումբ անձանց՝

Պահանջվող փաստաթղթերն են՝ ՀՀ ՊՆ համապատասխան տեղեկանք, հարազատական կապը հավաստող փաստաթղթեր, անձը հաստատող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 1

Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին

Պահանջվող փաստաթղթերն են՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, անձը հաստատող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 2

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին

Պահանջվող փաստաթղթերն են՝ ՔԿՀ-ի կից գրությամբ դիմում կամ կարգավիճակի մասին այլ փաստաթուղթ, անձը հաստատող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 3

դատապարտյալներին

Պահանջվող փաստաթղթերն են՝ ՄՍԾ-ի կողմից կարգավիճակի մասին տրված տեղեկանք, անձը հաստատող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 4

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, վկայական, կարգը հաստատող թուղթ

Խումբ 5

Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր և սոց քարտ, վկայական, կարգը հաստատող թուղթ

Խումբ 6

գործազուրկներին

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր և սոց քարտ, վկայական, կարգը հաստատող թուղթ

Խումբ 7

միայնակ բնակվող կենսաթոշակառուներին

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր և սոց քարտ, վկայական, կարգը հաստատող թուղթ

Խումբ 8

առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր և սոց քարտ, վկայական, կարգը հաստատող թուղթ

Խումբ 9

փախստականներին

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր և սոց քարտ, վկայական, կարգը հաստատող թուղթ

Խումբ 10

Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացածներին

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր և սոց քարտ, վկայական, կարգը հաստատող թուղթ

Խումբ 11

անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր և սոց քարտ, վկայական, կարգը հաստատող թուղթ

Խումբ 12

հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր և սոց քարտ, վկայական, կարգը հաստատող թուղթ

Խումբ 13

օրենքով սահմանված կարգով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր և սոց քարտ, վկայական, կարգը հաստատող թուղթ

Խումբ 14

Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր և սոց քարտ, վկայական, կարգը հաստատող թուղթ

Խումբ 15

խոշտանգումից տուժած անձանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով սահմանված կարգով փոխհատուցում ստանալու նպատակով

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր և սոց քարտ, վկայական, կարգը հաստատող թուղթ

Խումբ 16

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ-ի օրենքի համաձայն ընտանիքում բռնության ենթարկված անձանց

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր և սոց քարտ, վկայական, կարգը հաստատող թուղթ

Խումբ 17

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերով պատասխանողներին

Անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել նշված անձանց`

1) ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով).

2) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը (մեկ միլիոն ՀՀ դրամը) գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ. 

3) եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ:


Անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց:

Անվճար իրավաբանական օգնություն կարող է չցուցաբերվել նաև ակնհայտ անօրինական և անհիմն պահանջի գործերով, երբ անձը հանդես է գալիս հայցվոր կամ դիմող կողմում: