Տեղեկատվություն

12/08
2025

ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 04.11.2025 թվականի նիստում քննության առնելով Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար նշանակելու հարցը, որոշում է կայացրել փաստաբան Գևորգ Մկրտչյանին նշանակել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում:

Գևորգ Մկրտչյանը վերանշանակվել է, Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում հաշվի առնելով վերջին չորս տարիների ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքը:

«Փաստաբանության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին նշանակում է փաստաբանների պալատի խորհուրդը` առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող փաստաբանների կազմից՝ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:

Շնորհավորում ենք Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ ու շարունակական արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Հանրային պաշտպանի գրասենյակի զարգացման: 

  • Տարածել նորությունը: