Announcements

  • Home
  • /
  • Announcements
01/11
2021

Անվճար իրավաբանական օգնություն ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց

ՀՀ փաստաբանների պալատը շարունակում է համակողմանի անվճար իրավաբանական օգնություն տրամադրել ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց, այդ թվում՝ անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներին:

Շահառու անձինք կարող են դիմել ինչպես ռազմական գործողությունների առնչությամբ առաջացած իրավական խնդիրների հետ կապված, այդ թվում՝ զինծառայողներին և այլ անձանց անհայտ բացակայող ճանաչելու նպատակով դատարան դիմելու հարցում, անհետանալու կամ գերեվարվելու հանգամանքների առնչությամբ առկա իրավական գործընթացների կամ դրանց բացակայության հետ կապված, Կառավարության կողմից սահմանված սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հարցերով, այնպես էլ այլ բնույթի իրավական խնդիրներով:

Անհրաժեշտ իրավական օգնությունը ստանալու համար շահառու հանդիսացող անձինք կարող են դիմել ինչպես ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Երևանի նստավայր (հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք), այնպես էլ մարզային նստավայրեր:

Իրավական խորհրդատվությունը տրամադրվում է անվճար հիմունքներով։

Ստորև ներկայացված են հանրային պաշտպանների ցանկը, կոնտակտային տվյալները և նստավայրերի հասցեները՝ ըստ մարզերի։

Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ նաև կապի այլ միջոցներով.

հեռ.՝ +(374) 10 600 713      Viber              (+374) 33 600 714  

         +(374) 10 600 714      WhatsApp      (+374) 33 600 714

         +(374) 10 600 715       Skype             (+374) 33 600 714

                                                կայք               www.advocates.am

                                                                        www.hpg.am

Բեռնել հանրային պաշտպանների ցանկը

  • Share on: