Press About Us

  • Home
  • /
  • Press About Us
03/16
2023

Հանրային պաշտպանները մասնակցել են «ABA ROLI»-ի կողմից կազմակերպված աշխատաժողովին

2023թ մարտի 15-ին , Հանրային պաշտպանի գրասենյակի քրեական ուղղվածության փաստաբանները մասնակցել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության (ABA ROLI) կողմից կազմակերպված աշխատաժողովին:

Աշխատաժողովի նպատակ էր՝ ներկայացնել ABA ROLI -ի ղեկավարությամբ իրականացվող հետազոտությունը մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերի, նրանց և քաղաքացիական հասարակության ու անհատների հետ համագործակցության վերաբերյալ՝ մարդու իրավունքների խախտումների գործերով արդարադատության հասնելու գործընթացում։

Սույն հետազոտությունը, մասնավորապես, նպատակ է հետապնդում ուսումնասիրել մարդու իրավունքների խախտման վերաբերյալ դիմումների և բողոքների հասցեագրման հարցում մարդու իրավունքների ազգային ինստիտուտների (ՄԻԱԻ) և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը, գործընթացները, նրանց միջև փոխգործակցությունը, տեղեկություններ հավաքել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերում արդարադատության իրականացման գործընթացում ՄԻԱԻ-ների, պետության և ՔՀԿ-ների նկատմամբ վստահության մասին և նախաձեռնել քննարկումներ իրավունքների խախտումների դեպքերով արդարադատության իրականացման հետ կապված հնարավոր խոչընդոտները վերացնելու ուղղությամբ պրակտիկ գործողությունների/միջոցառումների իրականացման շուրջ։


  • Share on: