Information

  • Home
  • /
  • Information
07/15
2021

Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո դատարանը հանրային պաշտպան Արտուշ Հոկոբյանի պաշտպանյալ Մ․Ա․-ին ճանաչեց անմեղ և արդարացրեց

 Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա.Ղուկասյանի) 06.07.2021 թվականի դատավճռով հանրային պաշտպան Արտուշ Հոկոբյանի պաշտպանյալ՝ փաստաթղթերը կեղծելու և լիազորությունները չարաշահելու արարքներ կատարելու մեջ մեղադրվող ՄԱ-ին, ճանաչել է անմեղ և արդարացրել` արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: 

Մանվել Աբովյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ­­-ի Գյումրու մասնաճյուղի վարկային գծով մասնագետ, առևտրային կազմակերպության ծառայող, իր սպասարկման լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և ուրիշ անձի օգտին օգտագործելու նպատակով կենսաթոշակառու ՅՄ-ի փոխարեն, վերջինիս ՀՀ-ից բացակայելու պայմաններում 2015թ-ի նոյեմբերի 6-ին և 8-ին «ՀայԷկոնոմբանկ» ԲԲԸ-ի Գյումրու մասնաճյուղում կազմել է կենսաթոշակառու ՅՄ-ի ՀՀ-ում լինելու մասին կեղծ տվյալներ պարունակող և կենսաթոշակ ստանալու իրավունք վերապահող փաստաթուղթ, որը հաստատել է իր ստորագրությամբ: Նշված գործողությունների արդյունքում կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող Կարինե Մովսիսյանին վճարվել է ընդհանուր՝ 959.640 ՀՀ դրամ գումար՝ այդ կերպ պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո հանրային պաշտպան Արտուշ Հակոբյանը՝ պաշտպանական մարտավարության և հետևողական աշխատանքի արդյունքում, դատարանի ուշադրութունը սևեռել է մի շարք կարևոր հանգամանքների վրա, որոնք սույն գործի ելքի վրա էական ազդեցություն ունեցող էին, մինչդեռ նախաքննական մարմնի, ինչպես նաև դատախազության կողմից անուշադրության էին մատնվել:

Պաշտպանական կողմին հաջողվել է ապացուցել այն, որ Մ Ա-ին առաջադրվել է ապօրինի մեղադրանք, որ գործի քննության ընթացքում չի պարզվել այն իրավական ակտը, նորմերը, կազմակերպության ներքին կարգավորումները կամ պայմանագիրը, որի խախտումներով Մ. Ա-ն իրականացրել էր իր ենթադրյալ լիազորությունները,  որոնք պարտադիր են անձի նկատմամբ փաստաթղթեր կեղծելու և լիզորությունները չարաշահելու վերաբերյալ մեղադրանք առաջադրելու համար:

Հանրային պաշտպանը նաև հիմնավորել է, որ փաստաթղթերը կեղծելու մեղադրանքի մասով քրեական գործում Մ. Ա-ի մեղքը, այն է՝ ուղղակի դիտավորության առկայությունը, հիմնավորող որևէ ապացույց առկա չէ:


Արդյունքում, նշված փաստական հանգամանքների հիման վրա Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հուլիսի 6-ի դատավճռով  փաստաթղթերը կեղծելու և լիազորությունները չարաշահելու արարքների մեջ մեղադրվող (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մաս) Մ Ա-ն ճանաչվել է անմեղ և արդարացվել:

  • Share on: