Press About Us

  • Home
  • /
  • Press About Us
02/06
2020

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ ՖԵՐԴԻՆԱՆԴ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է

 Մանկապարտեզից կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող Ռաֆիկ Մելքոնյանի  հանրային պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանի կողմից ներկայացված՝ կալանավորումը որպես  խափանման միջոց կիրառելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է:  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարելով Ռ.Մելքոնյանի պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանի վերաքննիչ բողոքը՝ վերացրել է կիրառված կալանավորում խափանման միջոցը ինչի արդյունքում մեղադրյալն ազատ է արձակվել:

ՀՀ ՔԿ-ի կողմից քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, սակայն նախաքննության ընթացքում Ռաֆիկ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կողոպուտ, որը կատարվել է` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Ռաֆիկ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի մանկապարտեզ մուտք գործելու եղանակով կատարել է  զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն: Նախաքննական մարմնի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը բավարարվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից: Այս որոշման դեմ Հանրային պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որն էլ արդյունքում բավարարվել է:

  • Share on: