Information

  • Home
  • /
  • Information
02/09
2023

Հանրային պաշտպանի գրասենյակ են այցելել «Եվրասիա» ավագ դպրոցի աշակերտները

Կարևորելով փաստաբանական ինստիտուտի դերը և նշանակությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ «Եվրասիա» ավագ դպրոցի հումանիտար հոսքի «Իրավագիտություն» ենթահոսքի աշակերտները ճանաչողական այցով հյուրընկալվել էին ՀՀ փաստաբանների պալատում:
Այցի շրջանակներում, Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանի ուղեկցությամբ աշակերտները շրջել են Փաստաբանների պալատի վարչական շենքի տարածքում, ծանոթացել աշխատանքային ընթացքին, այնուհետև այցելել են Հանրային պաշտպանի գրասենյակ:
Այստեղ նրանց ողջունել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թամարա Բաղդասարյանը: Նա ներկայացրել է հանրային պաշտպանների կարևորությունը և անմիջականորեն ծանոթացրել հանրային պաշտպանների աշխատանքային պայմաններին:
Հանդիպման ավարտին աշակերտները կիսվել են տպավորություններով և շնորհակալություն հայտնել ընդունելության համար:

  • Share on: