Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատը դարձյալ հյուրընկալել է ապագա իրավաբանների:
Այս անգամ Պալատ են այցելել Ոստիկանության ակադեմիայի ուսանողները:
Նրանց ողջունել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, խոսել փաստաբանների գործունեության, արդարադատության համակարգում նրանց դերի մասին:
Ուսանողների հետ զրուցել է նաև Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը, այնուհետև հյուրերին անմիջականորեն ծանոթացրել Փաստաբանների պալատի աշխատանքային պայմաններին:
Պալատում առաջին անգամ հյուրընկալված ուսանողներին նաև հնարավորություն է ընձեռնվել այցելել Փաստաբանական ակադեմիա և Հանրային պաշտպանի գրասենյակ:
Լուսինե Սարգսյանը ուսանողներին ներկայացրել է Փաստաբանական ակադեմիա ընդունվելու կարգը, ուսումնական գործընթացը, դասավանդման մեթոդները և այլ կարևոր դրութներ:
Հանրային պաշտպանի գրասենյակում ուսանողների դիմավորել է գրասենյակի ղեկավարի տեղակալ Թամարա Բաղդասարյանը, ներկայացրել հանրային պաշտպանի դերն ու գործառույթները, ինչպես նաև պատասխանել ուսանողներին հուզող հարցերին: