Փաստաբանության մասին օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հանրային պաշտպանի գրասենյակը, բացառությամբ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված անձին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի, սույն հոդվածով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է հետևյալ 20 խումբ անձանց`
Պահանջվող փաստաթղթերն են՝ ՀՀ ՊՆ համապատասխան տեղեկանք, հարազատական կապը հավաստող փաստաթղթեր, անձը հաստատող փաստաթուղթ, հայտարարագիր
օրենքով սահմանված կարգով հաստատված` զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին
Պահանջվող փաստաթղթերն են՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, անձը հաստատող փաստաթուղթ, հայտարարագիր
1-ին եւ 2-րդ խումբի հաշմանդամներուն
Պահանջվող փաստաթղթերն են՝ ՔԿՀ-ի կից գրությամբ դիմում կամ կարգավիճակի մասին այլ փաստաթուղթ, անձը հաստատող փաստաթուղթ, հայտարարագիր
Դատապարտեալներուն
Պահանջվող փաստաթղթերն են՝ ՄՍԾ-ի կողմից կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք, անձը հաստատող փաստաթուղթ, հայտարարագիր
Ընտանիքի անապահովութեան գնահատման համակարգով հաշուառուած՝ 0-էն բարձր անապահովութեան միաւոր ունեցող ընտանիքի անդամներուն
Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր
Հայրենական մեծ պատերազմի եւ Հայաստանի Հանրապետութեան սահմաններու պաշտպանութեան ատեն մարտական գործողութուններու մասնակիցներուն
Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր
Գործազուրկներուն
Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր
Մինակ ապրող կենսաթոշակառուներուն
Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներուն, ինչպէս նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներու կարգին պատկանող անձերուն
Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր
Փախստականներուն
Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր
Հայաստանի Հանրապետութեան մէջ ժամանակաւոր պաշտպանութիւն ստացածներուն
Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, հայտարարագիր : Սույն կետի իմաստով` անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որի ամսական եկամուտը չի գերազանցում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի կրկնապատիկը, որը չունի համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև, բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց.
Այն անվճարունակ ֆիզիքական անձերուն, որոնք իրենց անվճարունակութիւնը հաստատող հաւաստի տուեալներ կը ներկայացնեն
Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, հոգեկան առողջության կենտրոնից գրություն, հայտարարագիր
հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց
Պահանջուող փաստաթղթերն են անձնագիր, ընկերային ապահովութեան քարթ (սոցքարտ), վկայական, կարգը հաստատող թուղթ
Օրէնքով սահմանուած կարգով՝ առեւանգումի (թրաֆիքինկ) եւ շահագործումի երթարկուած զոհերու նոյնացման յանձնաժողովի կողմէ զոհ կամ յատուկ կարգի զոհ ճանչցուած անձերուն
Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր
Հայաստանի Հանրապետութենէն ապաստան հայցողներուն
Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր
Խոշտանգումէ տուժած անձերուն՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիական օրէնսգիրքի 1087․3-րդ յօդուածով սահմանուած կարգով փոխհատուցում ստանալու նպատակով
Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր
«Ընտանիքին մէջ բռնութեան կանխարգելման, ընտանիքին մէջ բռնութեան ենթարկուած անձերու պաշտպանութեան եւ ընտանիքին մէջ համերաշխութեան վերականգնման մասին» ՀՀ օրէնքի համաձայն ընտանիքին մէջ բռնութեան ենթարկուած անձերուն
Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերով պատասխանողներին
Պահանջվող փաստաթղթերն են անձը հաստատող և կարգավիճակը հավաստող փաստաթղթեր, հայտարարագիր
Oտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար
Անհրաժեշտ է դատարանի որոշումը անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձին անվճար իրավական օգնություն տրամադրելու վերաբերյալ
անձանց, որոնց վերաբերյալ իրականացվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու գործերի վարույթ.
Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր
Տուժողներին, եթե նրանք պարտադիր ժամկետային զինծառայող են կամ մինչև 16 տարեկան երեխա:
Անվճար իրավաբանական
օգնություն ցույց չի կարող տրվել նշված անձանց`
1) ձեռնարկատիրական
բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով).
2) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը
(մեկ միլիոն ՀՀ դրամը) գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով,
բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ
պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ.
3) եթե չեն հիմնավորվում
«Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված անվճարունակության չափանիշները (անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որի
ամսական եկամուտը չի գերազանցում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի
1-ին հոդվածով սահմանված չափի կրկնապատիկը, որը չունի համատեղ բնակվող աշխատող
ընտանիքի անդամ, ինչպես նաև, բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն
չունի այլ անշարժ գույք կամ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը
գերազանցող արժեքի փոխադրամիջոց)
4) եթե դիմողի պահանջներն
ակնհայտ անհիմն են.
5)եթե անձը նույն հարցով,
որի վերաբերյալ դիմել է հանրային պաշտպանի գրասենյակ, իրավաբանական օգնություն է
ստանում այլ փաստաբանից: