Մամուլը մեր մասին

11/21
2024

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՐՑՈՒՅԹ

2024 թվականի համար (հունվար ամսից) նախատեսվող հանրային պաշտպանների թափուր տեղերը (հաստիքները), այն է՝ Երևան քաղաքում քրեաիրավական մասնագիտացմամբ 5 (հինգ) ամբողջական հաստիք, Երևան քաղաքում քաղաքացիաիրավական/վարչաիրավական մասնագիտացմամբ 3 (երեք) ամբողջական հաստիք, Լոռու մարզում քրեաիրավական մասնագիտացմամբ 1 (մեկ) ամբողջական հաստիք (այսուհետ՝ Թափուր տեղեր), համալրելու համար,

ինչպես նաև 2025 թվականի ընթացքում առաջանալիք թափուր հաստիքները համալրելու համար

 հանրային պաշտպանների թեկնածուների ցուցակ ձևավորելու նպատակով՝

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ՝ Պալատ) հայտարարում է հետևյալ մրցույթները (այսուհետ՝ Մրցույթ

1) քրեաիրավական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի և Լոռու մարզի Թափուր տեղերը, ինչպես նաև Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների հետագա հնարավոր (առաջանալիք) թափուր հաստիքները համալրելու համար,

2) քաղաքացիաիրավական/վարչաիրավական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի Թափուր տեղերը, ինչպես նաև Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների հնարավոր (առաջանալիք) թափուր հաստիքները համալրելու համար.

 

Տեղեկացնում ենք, որ՝

1)      Մրցույթի գրավոր փուլը կանցկացվի ՀՀ, ք. Երևան, Զաքյան 7-3  հասցեում (ՀՀ փաստաբանական ակադեմիա, 3-րդ հարկ) 2024 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 11.00-ին.

2)      Մրցույթին մասնակցելու համար կարող է դիմել փաստաբանը, որի արտոնագրի գործողությունը դիմելու պահին կասեցված չէ, ինչպես նաև Պալատի որակավորման հանձնաժողովի վկայագիր ստացած անձը.

3)     Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են սույն հայտարարության հրապարակելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը ՀՀ, ք. Երևան, Զաքյան 7-2, 4-րդ հարկ հասցեում.

4)     փոստով ուղարկված դիմումները չեն համարվի ընդունված, եթե ՀՀ փաստաբանների պալատը ծրարը փաստացի ստանա 2024թ. դեկտեմբերի 2-ից հետո.

5)     Մրցույթի գրավոր փուլի տևողությունը սահմանվում է 4 (չորս) ժամ։

6)     Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդը կհրավիրվի հարցազրույցի՝ Պալատի խորհրդի 2014 թվականի հունվարի 15-ի թիվ 01/7-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման կարգ»-ի 4.11 կետի համաձայն:

ԲԵՌՆԵԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատ

  • Տարածել նորությունը: