Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և ՄԱԿ –ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում նոյեմբերի 16-ին և 17-ին տեղի է ունեցել աշխատաժողով հանրային պաշտպանների համար:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը և ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ:
Քննարկվել են ապաստանի իրավունքի միջազգային և ներպետական հիմնական չափանիշներն ու սկզբունքները, ապաստանի վարույթը, ընթացակարգային առանձնահատկությունները, բողոքարկումը և այլ հարցեր:
|
Աշխատաժողովն իրականացվել է Բյուրականում՝ ՄԱԿ –ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ: