Մամուլը մեր մասին

01/10
2020

ՊԱՇՏՊԱՆԸ ԿԲՈՂՈՔԱՐԿԻ 16-ԱՄՅԱ ԱՂՋԿԱ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ.PASTINFO.AM

16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը բողոքարկվելու է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ռաֆայել Սուքիասյանի պաշտպան Արտաշես Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Դատարանը երեկ՝ հունվարի 8-ին, բավարարել էր որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, մերժել նրա նկատմամբ որպես գրավ կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին՝ ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան, աղջիկը հայտնաբերվել է անկողնում՝ մերկ։ «Փաստինֆո»-ի հարցի ի պատասխան Ն.Հարությունյանը հայտնել է, որ բռնաբարություն տեղի չի ունեցել։

Աղբյուր` Փաստինֆո

  • Տարածել նորությունը: