Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը նշանակվում է փաստաբանների պալատի խորհրդի կողմից` փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ՝ առնվազն հինգը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից, չորս տարի ժամկետով:
Գրասենյակը ղեկավարում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գևորգ Մկրտչյանը (արտոնագիր՝ թիվ 1229):
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը`
1)
ներկայացնում է հանրային պաշտպանի գրասենյակը.
2)
կազմակերպում է օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես
մատչելի և արդյունավետ իրավաբանական օգնության իրականացումը.
3)
կատարում է աշխատանքի բաժանում հանրային պաշտպանների միջև.
4)
ընդունում է որոշումներ հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունն
ապահովելու ուղղությամբ.
5)
որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշումը կամ
դիմումը բավարարելու և գործը հանրային պաշտպանին հանձնելու մասին կամ հանրային
պաշտպանություն իրականացնելու դիմումը մերժելու մասին.
6)
քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումի կամ որոշման հիման վրա որոշում է
կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու և գործը հանրային պաշտպանին կամ
հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանին հանձնելու մասին:
7)
հսկողություն է իրականացնում հանրային պաշտպանների կողմից իրավաբանական օգնություն
իրականացնելու որակի և ժամկետների նկատմամբ.
8)
միջնորդություն է ներկայացնում հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ
հարուցելու համար.
9) կարող
է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ տնտեսավարող
սուբյեկտներին` անվճարունակ անձանց անվճարունակության փաստը ստուգելու, ինչպես նաև
անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ տեղեկություններ
ստանալու նպատակով:
10) Օրենքով նախատեսված դեպքերում աջակցում է
պալատի մարմինների լիազորությունների
իրականացմանը.
11) փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգին համապատասխան ապահովում է`
ա. հանրային պաշտպանի գրասենյակին
հասցեագրված դիմումների հաշվառումը և քննարկումը,
բ. իրավաբանական օգնություն տրամադրելու
կամ մերժելու վերաբերյալ որոշումների հաշվառումը,
գ. հանրային պաշտպանների և հանրային պաշտպանության մեջ ներգրավված հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների կողմից փաստաբանական գործերը
ճիշտ կազմելու նկատմամբ հսկողությունը,
դ. ավարտված վարույթների ժամանակին
արխիվացումը,
ե. Օրենքով նախատեսված դեպքերում
հաշվետվությունների կամ վիճակագրության ներկայացումը փաստաբանների պալատի
խորհրդին: