Հանրային պաշտպանների կողմից իրավաբանական օգնություն իրականացնելու որակի և ժամկետների նկատմամբ հսկողություն է իրականացնում Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:
Մատուցվող ծառայությունների հետ կապված դժգոհությունները կարող են ներկայացվել գրասենյակի ղեկավարին կամ նրա տեղակալին: Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահը: Գրասենյակի աշխատանքների համակարգումն իրականցվում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալի կողմից: ՀՀ փաստաբանների պալատի կազմում գործում է հանրային պաշտպանի գրասենյակի մշտադիտարկման խումբ: Մշտադիտարկման պատասխանատուների ուշադրության կենտրոնում է հանրային պաշտպանների կողմից ցուցաբերվող անվճար իրավաբանական օգնության որակը, կատարողական հաշվետվությունները և ներքին կարգավորումների պահանջների պահպանման իրավիճակը: Մշտադիտարկման պատասխանատուները հավաքագրում և ամփոփում են շահառուների գոհունակության ցուցանիշներն ու գնահատականները, վեր հանում ընդհանուր բնույթի խնդիրները, ինչպես նաև գրասենյակի ղեկավարի միջնորդությամբ օժանդակում են հսկողության գործառույթի իրականացմանը:
Հանրային պաշտպանները հանդիսանալով փաստաբաններ ենթարկվում են ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջներին, որոնց կարգապահական խախտման համար կարող են պատասխանատվության ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից: