ՀՊԳ շահառուները

Իրավաբանական օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց և նշված կարգով՝


Փաստաբանության մասին օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հանրային պաշտպանի գրասենյակը, բացառությամբ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված անձին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի, սույն հոդվածով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է հետևյալ  20 խումբ անձանց`

Պահանջվող փաստաթղթերն են՝ ՀՀ ՊՆ համապատասխան տեղեկանք, հարազատական կապը հավաստող փաստաթղթեր, անձը հաստատող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 1

Oրենքով սահմանված կարգով հաստատված` զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին

Պահանջվող փաստաթղթերն են՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ կամ Ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակման միավորը, անձը հաստատող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 2

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին (ֆունկցիոնալության ծանր և խորը սահմանափակում)

Պահանջվող փաստաթղթերն են՝ ՔԿՀ-ի կից գրությամբ դիմում կամ կարգավիճակի մասին այլ փաստաթուղթ, անձը հաստատող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 3

դատապարտյալներին

Պահանջվող փաստաթղթերն են՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք, անձը հաստատող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 4

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 5

Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 6

գործազուրկներին

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 7

միայնակ բնակվող կենսաթոշակառուներին

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 8

առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 9

փախստականներին

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 10

Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացածներին

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, հայտարարագիր : Սույն կետի իմաստով` անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որի ամսական եկամուտը չի գերազանցում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի կրկնապատիկը, որը չունի համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև, բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց.

Խումբ 11

անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, հոգեկան առողջության կենտրոնից գրություն, հայտարարագիր

Խումբ 12

հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 13

օրենքով սահմանված կարգով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 14

Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 15

խոշտանգումից տուժած անձանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով սահմանված կարգով փոխհատուցում ստանալու նպատակով

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 16

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ-ի օրենքի համաձայն ընտանիքում բռնության ենթարկված անձանց

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 17

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերով պատասխանողներին

Պահանջվող փաստաթղթերն են անձը հաստատող և կարգավիճակը հավաստող փաստաթղթեր, հայտարարագիր

Խումբ 18

Oտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար

Անհրաժեշտ է դատարանի որոշումը անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձին անվճար իրավական օգնություն տրամադրելու վերաբերյալ

Խումբ 19

անձանց, որոնց վերաբերյալ իրականացվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու գործերի վարույթ.

Պահանջվող փաստաթղթերն են անձնագիր, կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հայտարարագիր

Խումբ 20

Տուժողներին, եթե նրանք պարտադիր ժամկետային զինծառայող են կամ մինչև 16 տարեկան երեխա:

Անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել նշված անձանց` 

1) ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով).

2) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը (մեկ միլիոն ՀՀ դրամը) գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ. 

3) եթե չեն հիմնավորվում «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված անվճարունակության չափանիշները (անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որի ամսական եկամուտը չի գերազանցում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի կրկնապատիկը, որը չունի համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև, բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց)

4) եթե դիմողի պահանջներն ակնհայտ անհիմն են.

5)եթե անձը նույն հարցով, որի վերաբերյալ դիմել է հանրային պաշտպանի գրասենյակ, իրավաբանական օգնություն է ստանում այլ փաստաբանից: