Տեղեկատվություն

02/28
2023

ՀՊԳ Ղեկավար Գևորգ Մկրտչյանը աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ

            ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը փետրվարի 27-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել են Եվրոպայի խորհրդի գործընկերություն հանուն լավ կառավարման 2019-2022թթ տարածաշրջանային «Իրավաբանի մասնագիտության հզորացում՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան» թեմայով տեղի ունեցած քննարկումներին։

             Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Եվրոպայի խորհրդի կողմից մշակվող Փաստաբանների իրավունքների պաշտպանության կոնվենցիային վերաբերող հարցեր։

            Փաստաբանների պալատի ներկայացուցիչների կողմից բարձրացվել են նաև որոշակի հարցեր՝ ընդունվելիք կոնվենցիոն կարգավորումների վերաբերյալ։

             Հատուկ ուշադրության է արժանի Եվրոպայի խորհրդի փորձագետների տեսակետը, վերջին օրերին ակտուալ դարձած, փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքի և դրա իրավական պաշտպանության երաշխիքների վերաբերյալ:

             Եվրոպայի խորհրդի փորձագետները հայտնել են դիրքորոշում`առ այն, որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը ենթակա է պաշտպանության, որի իրավական երաշխիքները գործում են պաշտպանության նպատակին ուղղված գործողություններ նախաձեռնելու պահից անգամ եթե դրանք իրենց բնույթով իրավաբանական գործողություններ չեն:

  • Տարածել նորությունը: