Աննա Հ-ն (անուն ազգանունը փոխված է-խմբ․), ում խնամքի ներքո են գտնվում հաշմանդամ մայրը, անչափահաս
քույրը և հոգեկան հիվանդություն ունեցող քույրը, 15.11.2019թ-ին դիմել
է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ իր քրոջ Մարինա Ա-ին (անուն ազգանունը փոխված է-խմբ․) անգործունակ
ճանաչելու և իրեն խնամակալ նշանակելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։
Իրավաբանական խորհրդատվությունը տրամադրվել է «Արդյունավետ ինստիտուցիոնալ իրավական աջակցության տրամադրում խոցելի խմբերին Հայաստանում» ծրագրի փաստաբանի կողմից։
Շահառուն հայտնեց, որ քույրը՝ Մարինա
Ա-ն, տառապում է հոգեկան հիվանդությամբ, չի
կարողանում իր խնամքը իրականացնել ինքնուրույն, զուրկ է մտածողությունից և չի գիտակցում
իր գործողությունների հետևանքը: Քանի որ մայրը հաշմանդամ է, իսկ քույրը անչափահաս,
իր հիվանդ քրոջ՝ Մարինա Ա-ի ամբողջ խնամքը և բոլոր անհրաժեշտ գործողությունները իրականցնում
է ինքը։
Ուստի
անհրաժեշտություն է առաջանում անձի նկատմամբ խնամակալություն սահմանել և շահառուն ճանաչվի
իր քրոջ խնամակալը, որպեսզի կարողանա իրականացնել քրոջ՝ Մարինա Ա-ի խնամքը, հետազոտությունները
կազմակերպելու, դեղորայք ձեռք բերելու և առողջության վերականգնման հետ կապված, և նրա
փոխարեն, նրա անունից հանդես գալու։
Ծրագրի փաստաբանները շահառուին տրամադրել են բանավոր խորհրդատվություն, պարզաբանել
խնդրի լուծման իրավական ուղիները, մշակել և ներկայացրել լուծմանը հասնելու առավել արդյունավետ
ճանապարհային քարտեզը:
Անհրաժեշտ փաստաթղթերը շահառուի կողմից ներկայացնելուց հետո ծրագրի փաստաբանները
կազմել և շահառուին են տրամադրել դատարանին ուղղված դիմում՝ անգործունակ ճանաչելու
պահանջի մասին ու բանավոր խորհրդատվություններով ապահովել դիմումը պատշաճ ընթացակարգով
ներկայացնելը:
Մարինա Ա-ին անգործունակ ճանաչելու դիմումը
դատարանը ընդունել է վարույթ և նշանակել դատական նիստ:
Արդյունավետ ինստիտուցիոնալ իրավական աջակցության տրամադրում խոցելի խմբերին Հայաստանում» ծրագիրը
ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանատան կողմից: