Մամուլը մեր մասին

02/27
2020

ՄԻԱԿ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՍՏԱՆՁՆԵԼ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՔՐՈՋ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Աննա Հ-ն (անուն ազգանունը փոխված է-խմբ․), ում խնամքի ներքո են գտնվում հաշմանդամ մայրը, անչափահաս քույրը և հոգեկան հիվանդություն ունեցող քույրը, 15.11.2019թ-ին դիմել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ իր քրոջ Մարինա Ա-ին (անուն ազգանունը փոխված է-խմբ․) անգործունակ ճանաչելու և իրեն խնամակալ նշանակելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։

Իրավաբանական խորհրդատվությունը տրամադրվել է «Արդյունավետ ինստիտուցիոնալ իրավական աջակցության տրամադրում խոցելի խմբերին Հայաստանում» ծրագրի փաստաբանի կողմից։

            Շահառուն հայտնեց, որ քույրը՝ Մարինա Ա-ն, տառապում է հոգեկան  հիվանդությամբ, չի կարողանում իր խնամքը իրականացնել ինքնուրույն, զուրկ է մտածողությունից և չի գիտակցում իր գործողությունների հետևանքը: Քանի որ մայրը հաշմանդամ է, իսկ քույրը անչափահաս, իր հիվանդ քրոջ՝ Մարինա Ա-ի ամբողջ խնամքը և բոլոր անհրաժեշտ գործողությունները իրականցնում է ինքը։

           Ուստի անհրաժեշտություն է առաջանում անձի նկատմամբ խնամակալություն սահմանել և շահառուն ճանաչվի իր քրոջ խնամակալը, որպեսզի կարողանա իրականացնել քրոջ՝ Մարինա Ա-ի խնամքը, հետազոտությունները կազմակերպելու, դեղորայք ձեռք բերելու և առողջության վերականգնման հետ կապված, և նրա փոխարեն, նրա անունից հանդես գալու։

            Ծրագրի փաստաբանները շահառուին տրամադրել են բանավոր խորհրդատվություն, պարզաբանել խնդրի լուծման իրավական ուղիները, մշակել և ներկայացրել լուծմանը հասնելու առավել արդյունավետ ճանապարհային քարտեզը:

Անհրաժեշտ փաստաթղթերը շահառուի կողմից ներկայացնելուց հետո ծրագրի փաստաբանները կազմել և շահառուին են տրամադրել դատարանին ուղղված դիմում՝ անգործունակ ճանաչելու պահանջի մասին ու բանավոր խորհրդատվություններով ապահովել դիմումը պատշաճ ընթացակարգով ներկայացնելը:

            Մարինա Ա-ին անգործունակ ճանաչելու դիմումը դատարանը ընդունել է վարույթ և նշանակել դատական նիստ:

Արդյունավետ ինստիտուցիոնալ իրավական աջակցության տրամադրում խոցելի խմբերին Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանատան կողմից:

 

  • Տարածել նորությունը: