Press About Us

  • Home
  • /
  • Press About Us
12/25
2019

Հանրային պաշտպանները ծանոթացել են դասական ուղղագրության և արևմտահայերենի լեզվական առանձնահատկություններին

                Իրավունքների պաշտպանության նախաձեռնություն հիմնադրամը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ համատեղ  Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան  ֆինանսավորմամբ իրականացվող «Ինստիտուցիոնալ և թիրախային մոտեցմամբ  արդարադատության մատչելիության ծրագիր արևմտահայերեն խոսող ազգությամբ հայերի համար»  ծրագրի շրջանակներում հանրային պաշտպանների համար կազմակերպել են դասընթաց որի ընթացքում ծանոթացել են դասական ուղղագրության և արևմտահայերենի առանձնահատկություններին։

               Դասընթացը վարում էր  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության ամբիոնի առաջատար գիտաշխատող,  արևմտահայերենի դասախոս Հակոբ Չոլակյանը։

                Հանրային պաշտպաններին ներկայացվեցին արևելահայերենի և արևմտահայերենի լեզվական առանձնահատկությունները՝  պայմանավորված պատմաաշխարհագրական առանձնահատկություններով։ Այնուհետև անցկացվել են զուգահեռներ, քննարկվել են հիմնական լեզվաբանական տարբերությունները և նմանությունները՝ ներառյալ քերականական կանոնները և գործնական իրավիճակային կիրառման ձևերը։

                  Հատուկ ուշադրության են արժանացել, այնպիսի լեզվական կառուցվածքներ և բառեր, որոնք կարող են հակասական իմաստներ ունենալ և  գործնական անորոշություններ առաջացնել հանրային պաշտպանների համար, հատկապես  իրենց արևմտահայախոս շահառուների հետ հարաբերություններում:

              Դասընթացի ընթացքում հանրային պաշտպանները իրականացրել են գործնական վարժություններ և առաջադրանքներ։  Դասընթացի նյութերը՝ ներառյալ համապատասխան դասագրքերը և գործնական վարժությունները,  շուտով հասանելի կլինեն հանրային պաշտպանի գրասենյակի կայքում։

            Այս միջոցառումը գործնական մեծ նշանակություն է ունենալու բոլոր այն հանրային պաշտպանների և փաստաբանների համար, ովքեր իրավաբանական ծառայություններ են մատուցում արևմտահայ հայրենակիցներին: Այս քայլի նպատակներից է արևմտահայերենի պահպանման և զարգացման օժանդակումը Հայաստանում:


Դասընթացի տեսանյութը՝


https://www.youtube.com/watch?v=eOwpLHyoCbI

  • Share on: