Press About Us

  • Home
  • /
  • Press About Us
07/08
2020

Հանրային պաշտպանների համար կազմակերպվել է դասընթաց խոցելի խմբերի հետ աշխատանքի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ

2020թ-ի օգոստոսի 6-7-ը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հանրային պաշտպանների համար կազմակերպվել է դասընթաց` խոցելի խմբերի հետ աշխատանքի  սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ։

Մասնավորապես՝ մանրամասն անդրադարձ է կատարվել մանիպուլիացիա երևույթին, վերջինիս տեսակներին, հակազդման մեխանիզմներին և գործիքակազմին, ինչպես նաև հուզական այրմանը։

Դասընթացը վարել են հոգեբաններ, սոցիալական աշխատանքի մասնագետներ Սոնա Առաքելյանը և Արմիդա Զախարյանը Իրավունքների պաշտպանության նախաձեռնություն հիմնադրամի «Արդյունավետ ինստիտուցիոնալ իրավական աջակցության տրամադրում խոցելի խմբերին Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Դասընթացին մասնակցել է 18 ներկայացուցիչ։

Դասընթացի տեսանյութը՝


https://www.youtube.com/watch?v=ZAtyzHOFyUo


  • Share on: