Մամուլը մեր մասին

04/15
2021

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2021 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում ամփոփվել են 2021 թվականի առաջին եռամսյակում վարված գործերի վիճակագրական տվյալները:

Ըստ այդ, նշված ժանակահատվածում հանրային պաշտպանի գրասենյակում վարվել է ընդհանուր 8174 գործ, որից 5144-ը՝ քրեաիրավական ուղղվածության, իսկ 3030-ը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության:

Վարված գործերի քանակը ներառում է ինչպես քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումների հիման վրա  հանրային պաշտպանություն իրականացնելու, դատարանների որոշումների հիման վրա անձանց անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու գործերով ներկայացուցչությունների դեպքերը, այնպես էլ քաղաքացիների դիմումների հիման վրա տրամադրվող իրավաբանական օգնությունը, այդ թվում՝ բանավոր խորհրդատվությունը, փաստաթղթերի կազմումը, ներկայացուցչությունը:

 

  • Տարածել նորությունը: