Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի հարցազրույցի փուլ անցկացնելու մասին
Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով անցկացվող մրցույթի կազմակերպման և մրցույթի արդյունքների գնահատման մրցութային հանձնաժողով հաստատել է մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդների ցանկը:
Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով անցկացված մրցույթների գրավոր փուլը հաղթահարած հավակնորդներին հրավիրում ենք մասնակցելու մրցույթի հարցազրույցի փուլին, որը տեղի կունենա ք. Երևան Զաքյան 7-2 հասցեում (ՀՀ փաստաբանների պալատ, 4-րդ հարկ, թիվ 12 սենյակ)՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ից սկսած:
Հարցազրույցին հավակնորդները կհրավիրվեն՝ ըստ ազգանվան այբբենական հերթականության:
Հարցազրույցին պետք է ներկայանալ փաստաբանական գործունեության վկայականով կամ անձնագրով: