Տեղեկատվություն

06/18
2026

Հանրային պաշտպանի Երևանի թափուր հաստիքները համալրելու համար ընդունվում են հայտեր

Հարգելի՛ փաստաբաններ,

Երևան քաղաքում քրեաիրավական և քաղաքացիաիրավական/վարչաիրավական մասնագիտացման հանրային պաշտպանի ամբողջական թափուր հաստիքները համալրելու համար ընդունվում են հայտեր:

Հանրային պաշտպանի հաստիքները համալրելու պատրաստակամություն ունենալու դեպքում կարող եք  էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] հասցեին՝ կցելով ինքնակենսագրությունը:

Պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք ստանալ՝  աշխատանքային օրերին և ժամերին կապ հաստատելով Պալատի ընդունարանի միջոցով (հեռ.՝ 010-600-701):

Նշենք, որ հավակնորդների ընտրությունը կատարվում է արտամրցութային եղանակով (պարզեցված կարգով)՝ հաշվի առնելով 2026 թվականի համար անցկացված մրցույթի արդյունքներով ձևավորված՝ հանրային պաշտպանի թեկնածուների ցուցակում ներկայում հավակնորդների բացակայությունը:

  • Տարածել նորությունը: