Տեղեկատվություն

11/22
2023

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՐՑՈՒՅԹ

2024 թվականի համար (հունվար ամսից) նախատեսվող հանրային պաշտպանների թափուր տեղերը (հաստիքները), այն է՝ Երևան քաղաքում քրեաիրավական մասնագիտացմամբ 3 ամբողջական հաստիք (այսուհետ՝ Թափուր տեղեր), համալրելու համար,

ինչպես նաև 2024 թվականի ընթացքում առաջաջանալիք թափուր հաստիքները համալրելու նպատակով հանրային պաշտպանների թեկնածուների ցուցակ ձևավորելու համար՝

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ՝ Պալատ) հայտարարում է հետևյալ մրցույթները (այսուհետ՝ Մրցույթ

1) քաղաքացիաիրավական և վարչաիրավական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների հնարավոր (տարվա ընթացքում առաջացող) թափուր հաստիքները համալրելու համար.

2) քրեական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի Թափուր տեղերը (3 հաստիքները), ինչպես նաև Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների հնարավոր (տարվա ընթացքում առաջացող) թափուր հաստիքները համալրելու համար։

 

Տեղեկացնում ենք, որ՝

1)      Մրցույթի գրավոր փուլը կանցկացվի ՀՀ, ք. Երևան, Զաքյան 7-3  հասցեում (ՀՀ փաստաբանական ակադեմիա, 3-րդ հարկ) 2023 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11.00-ին.

2)      Մրցույթին մասնակցելու համար կարող է դիմել փաստաբանը, որի արտոնագրի գործողությունը դիմելու պահին կասեցված չէ, ինչպես նաև Պալատի որակավորման հանձնաժողովի վկայագիր ստացած անձը.

3)     Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են սույն հայտարարության հրապարակելու օրվանից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում.

4)     փոստով ուղարկված դիմումները չեն համարվի ընդունված, եթե ՀՀ փաստաբանների պալատը ծրարը փաստացի ստանա 2023թ. դեկտեմբերի 4-ից հետո.

5)     Մրցույթի գրավոր փուլի տևողությունը սահմանվում է 4 (չորս) ժամ։

6)     Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդը կհրավիրվի հարցազրույցի՝ Պալատի խորհրդի 2014 թվականի հունվարի 15-ի թիվ 01/7-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման կարգ»-ի 4.11 կետի համաձայն,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ

  • Տարածել նորությունը: