Տեղեկատվություն

12/31
2023

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի Ամանորյա բարեմաղթանքը

Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ և գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը:

2023 թվականը բարդագույն տարի էր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար: Այն լի էր իրադարձություններով, որոնցից պետք է ապագայի դասեր քաղել` անցյալի սխալները չկրկնելու համար:

Սիրելի՛ հանրային պաշտպաններ,
Հանրային պաշտպանի գրասենյակի համար ևս քիչ չէին մարտահրավերները, որոնք ի պատիվ մեր ինստիտուտի, կարողացանք հաղթահարել հավուր պատշաճի:

Ես գիտեմ, թե որքան դժվար էր յուրաքանչյուրիդ համար՝ աշխատել գերծանրաբեռնված գրաֆիկով, բայց մնալ առաքելությանը հավատարիմ և յուրաքանչյուր գործի վերաբերվել մեծ ուշադրությամբ ու պատասխանատվությամբ:

Շնորհակալ եմ բոլորիդ՝ ձեր մեծ նվիրումի և կատարած աշխատանքների համար:

Լիահույս եմ, որ գալիք 2024 թվականի ընթացքում կունենանք տեսանելի առաջընթաց և կկարողանանք թոթափել յուրաքանչյուրիդ ծանրաբեռնվածությունը՝ ի նպաստ հանրային պաշտպանի ինստիտուտի և ի շահ մեր պետության ու քաղաքացիների:

Բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, առողջություն, նոր ձեռքբերումներ, անհոգ և արժանապատիվ կյանք:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Հարգանքով՝
Գևորգ Մկրտչյան
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար

  • Տարածել նորությունը: