024 թվականի հոկտեմբերի 19-ին և 20-ին տեղի է ունեցել աշխատաժողով հանրային պաշտպանների և ՄԱԿ –ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ իրականացվող ծրագրի փաստաբանների համար:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը և ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Մարինե Անտոնյանը:
Բանախոսությամբ հանդես են եկել փորձագետներ Արա Ղազարյանը և Սերգեյ
Ղազինյանը:
Աշխատաժողովի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են հետևյալ թեմաները՝

Չվերադարձելիության սկզբունքը, կյանքի իրավունքը և վատ վերաբերմունքի արգելքը

Ընտանեկան կյանքի և ապաստանի իրավունքը

Ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության երաշխիքները Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով

ՄԻԵԴ դիմումների/գանգատների ներկայացման առանձնահատկությունները
Աշխատաժողովն իրականացվել է Ծաղկաձոր քաղաքում՝ ՄԱԿ –ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ: