Մամուլը մեր մասին

03/06
2020

Հանրային պաշտպանները ծանոթացել են խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկություններին

Իրավունքների պաշտպանության նախաձեռնություն հիմնադրամը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ համատեղ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան  ֆինանսավորմամբ իրականացվող «Ինստիտուցիոնալ և թիրախային մոտեցմամբ  արդարադատության մատչելիության ծրագիր արևմտահայերեն խոսող ազգությամբ հայերի համար»  ծրագրի շրջանակներում հանրային պաշտպանների համար կազմակերպել է դասընթաց, որի ընթացքում ծանոթացել են Խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկություններին։

Դասընթացը վարում էին  խոցելի խմբերի հետ աշխատանքի բազմամյա ու բազմակողմանի փորձ ունեցող, Հայաստանյան Կարմիր Խաչի սոցիալ-հոգեբանական պրակտիկ մասնագետներ Սոնա Առաքելյանը և Արմիդա Զաքարյանը։

Դասընթացը տեղի է ունեցել հետևյալ թեմաների շուրջ՝

1. Ծանոթացում խմբի հետ Ակնկալիքների ձևակերպում,

2. Սոցիալական պաշտպանության համակարգը խոցելի խմբերի հետ աշխատանքում,

3. Ուժի Քայլք,

4.Հաղորդակցման հմտություններ, Առանձնահատկությունները խոցելի խմբերի հետ աշխատանքում,

5. Հարցազրույցի վարման տեխնիկաներ,

6.Խմբային աշխատանք,

7.Թիմային աշխատանքի մոտեցումները Համագործակցության առավելությունները: 

Դասընթացի ընթացքում հանրային պաշտպանները իրականացրել են գործնական վարժություններ և առաջադրանքներ։  Դասընթացի նյութերը շուտով հասանելի կլինեն հանրային պաշտպանի գրասենյակի կայքում։

Դասընթացի տեսանյութը՝


https://youtu.be/kgy6n6Iw9_g

  • Տարածել նորությունը: