Մամուլը մեր մասին

04/09
2020

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ 108 ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՊԱՆՅԱԼՆԵՐԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի քրեական գործերով զբաղվող պաշտպանները, ղեկավարվելով քրեակատարողական հիմնարկներում պահվող պաշտպանյալների առողջության ու անվտանգության պահպանման առաջնահերթությամբ այս օրերին 100 անձի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել ՀՀ դատախազություն և ընդհանուր իրավասության դատարաններ, և 8 վերաքննիչ բողոք՝ կալանավորումը ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդությամբ:

Միջնորդությունների և բողոքների հիմքերում հատկապես ընդգծվել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 20032020 թվականի հանձնարարականի պահանջները:

Այս հանձնարարականի իրականացումը, ի թիվս այլնի, նպատակ ունի կանխարգելել նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի տարածումը ՔԿՀ-ներում:

Կալանավորումն ազատությունից զրկելու հետ չկապված  խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ ներկայացված 108 միջնորդությունից և վերաքննիչ բողոքից.

Ø    29-ը բավարարվել են և կալանավորումը փոխարինվել է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով,

Ø    75-ը դեռևս գտնվում են քննարկման փուլում,

Ø    4-ը դատարանների կողմից մերժվել են:

Նշենք նաև, որ բավարարված միջնորդություններից մեկը վերաբերել է ցմահ դատապարտվածին՝ վերանայման վարույթի շրջանակում, և արդյունքում կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:

Հանրային պաշտպանները շարունակում են միջնորդություններ ու բողոքներ ներկայացնել իրենց մյուս պաշտպանյալների խափանման միջոցները փոփոխելու  համար՝ հաշվի առնելով նրանց առողջության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

Առավել մանրամասն՝ ըստ դատավարական փուլերի և առաջադրված մեղադրանքների, կից ներկայացված տեղեկանքում

 

 

 

  • Տարածել նորությունը: