Մամուլը մեր մասին

06/08
2020

ՀՀ ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակը եվ ՀՀ փաստաբանական դպրոցը շարունակում են իրականացնել իրավաբանական անվճար օգնություն առցանց

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում  կորոնավիրուսի համավարակի  առկա սահմանափակումները՝  ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը և ՀՀ փաստաբանական դպրոցը   համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում  շարունակում են քաղաքացիներին տրամադրել անվճար իրավաբանական օգնություն առցանց եղանակով:

Քաղաքացիներին առցանց եղանակով անվճար իրավաբանական օգնություն տրմադրվում է յուրաքանչյուր աշխատանքային հինգշաբթի, ժամը 10։00-ից մինչև 17։00(Ընդմիջում՝ 13։00-14։00) ։

Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ փաստաբանական դպրոցի պաշտոնական ինտերնետային կայք (http://www.advschool.am/) կամ զանգահարել (098) 655-601 հեռախոսահամարով։

  • Տարածել նորությունը: