Խուլիգանության
(զուգորդվել
է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն
իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց
տալով) և ապօրինի զենք զինամթերք պահելու (ապօրինի կերպով գազային, սառը կամ
նետողական զենք կրելը) հոդվածներով մեղադրվող Խ. Ե.-ն առաջադրված մեղադրանքում արդարացվել է: Հանրային պաշտպան Արմեն Ներսիսյանի
միջնորդությունը բավարավել է և մեղադրյալի նկատմամբ կիրառվել է գրավը որպես
այլընտրանքային խափանման միջոց:
Քրեական
գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու
նստավայրի դատավոր Յուրի Իսկոյանին:
Արմեն Սարգսյանը
նշում է, որ 3 տարի պայքարից հետո իր պաշտպանյալի նկատմամբ կայացվել է արդարացման
դատավճիռ: Չնայած որ մեղադրանքը պաշտպանող դատախազը մինչև վերջ պաշտպանել է
մեղադրանքը և միջնորդել 5 տարի 6 ամիս ազատազրկման ձևով պատիժ։
«Դատաքննության
ընթացքում բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել մի շարք առարկաներ իրեղեն ապացույցներ ճանաչելու վերաբերյալ, որոնք
բավարարվել են դատարանի կողմից, հարցաքննվել են տասնյակ վկաներ, ընտրվել
հարցաքննության ճիշտ մեթոդիկա և մարտավարություն, ինչի արդյունքում կարողացել ենք
ստանալ իմ պաշտպանյալին արդարացնող բազմաթիվ ապացույցներ»,- հայտնում է Արմեն Սարգսյանը:
Ըստ
պաշտպանի օրեր առաջ կայացվել է արդարացման դատավճիռ և հռչակվել Խաչատուր Երանոսյանի անմեղությունը՝ արարքում հանցակազմի
բացակայության հիմքով: