Մամուլը մեր մասին

04/08
2024

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՏԵՐ

Հարգելի՛ փաստաբաններ,

Երևան քաղաքում քրեաիրավական մասնագիտացման հանրային պաշտպանի ամբողջական թափուր հաստիքները համալրելու համար ընդունվում են հայտեր:

Հանրային պաշտպանի հաստիքները համալրելու պատրաստակամություն ունենալու դեպքում կարող եք  մինչև 2024թ. ապրիլի 11-ն այդ մասին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] հասցեին՝ կցելով ինքնակենսագրությունը:

Պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք ստանալ՝  աշխատանքային օրերին և ժամերին կապ հաստատելով Պալատի ընդունարանի միջոցով (հեռ.՝ 010-600-701):

Նշենք, որ հավակնորդների ընտրությունը կատարվում է արտամրցութային եղանակով (պարզեցված կարգով)՝ հաշվի առնելով 2024 թվականի համար անցկացված մրցույթի արդյունքներով ձևավորված՝ հանրային պաշտպանի թեկնածուների ցուցակում ներկայում հավակնորդների բացակայությունը:

  • Տարածել նորությունը: