Փաստաբանների պալատը հյուրընկալել
է Երևանի Գլաձոր համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին:
Նրանց հետ զրուցեցին Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե
Սարգյանը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը:
Ուսանողներին ներկայացվեց Փաստաբանների պալատի կառուցվածքը և դերը,
փաստաբանական գործունեության առանձնահատկությունները:
Լուսինե Սարգսյանը և Գևորգ Մկրտչյանը պատասխանել են ուսանողներին
հուզող հարցերին, որոնք առավելապես վերաբերվում էին փաստաբանի վարքագծին, փաստաբանի
աշխատանքին ու արդար դատաքննության իրականացմանը:
Այնուհետև ուսանողները շրջայց կատարեցին Փաստաբանների պալատի վարչական
շենքում, եղան Փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում:
Անմիջականորեն ծանոթանալով աշխատանքային պայմաններին՝ ուսանողներն
իրազեկվեցին նաև Փաստաբանական ակադեմիայի ընդունելության
կարգի և կրթական մեթոդների մասին, ինչպես նաև ՝ հանրային պաշտպանների գործառույթների,
դատական գործերում նրանց կողմից ներկայացուցչություն կամ պաշտպանություն իրականացնելու
պայմանների մասին:
Հանդիպման ավարտին ուսանողները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության
և բովանդակային զրուցների համար: