Տեղեկատվություն

03/16
2023

Փաստաբանների պալատը հյուրընկալել էր Երևանի Գլաձոր համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին

Փաստաբանների պալատը հյուրընկալել է  Երևանի Գլաձոր համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին:

Նրանց հետ զրուցեցին  Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգյանը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը:

Ուսանողներին ներկայացվեց Փաստաբանների պալատի կառուցվածքը և դերը, փաստաբանական գործունեության առանձնահատկությունները:

Լուսինե Սարգսյանը և Գևորգ Մկրտչյանը պատասխանել են ուսանողներին հուզող հարցերին, որոնք առավելապես վերաբերվում էին փաստաբանի վարքագծին, փաստաբանի աշխատանքին ու արդար դատաքննության իրականացմանը:

Այնուհետև ուսանողները շրջայց կատարեցին Փաստաբանների պալատի վարչական շենքում, եղան Փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում:

Անմիջականորեն ծանոթանալով աշխատանքային պայմաններին՝ ուսանողներն իրազեկվեցին նաև  Փաստաբանական ակադեմիայի ընդունելության կարգի և կրթական մեթոդների մասին, ինչպես նաև ՝ հանրային պաշտպանների գործառույթների, դատական գործերում նրանց կողմից ներկայացուցչություն կամ պաշտպանություն իրականացնելու պայմանների մասին:

Հանդիպման ավարտին ուսանողները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բովանդակային զրուցների համար:

  • Տարածել նորությունը: