Մամուլը մեր մասին

04/15
2021

Դատարանը վերացրեց Հակոբ Պէրպէրեանի նկատմամբ ընտրված կալանավորումը որպես խափանման միջոցը․ Հանրային պաշտպան Ֆերդինանդ Սարգսյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, 08.04.2021 թ-ին  բավարարելով հանրային պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանի ներկայացրած միջնորդությունը և հիմք ընդունելով հանրային պաշտպանի առարկություններն ու մեջբերված փաստարկները, վերացրեց Հակոբ Պէրպէրեանի նկատմամբ ընտրված կալանավորումը որպես խափանման միջոց և կիրառեց ստորագրություն չհեռանալու մասին:

 Հակոբ Պէրպէրեանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Դեպքը վերաբերվում է 2020թ-ին նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մի շարք քաղաքացիների կողմից ՀՀ կառավարության շենք մուտք գործելուն:

Հանրային պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանի համոզմամբ, Հ. Պէրպէրեանը անհիմն և անօրինական գտնվել է կալանքի տակ, քանի որ վերջինս մեղադրանք առաջադրելուց հետո երկուսուկես ամիս գտնվել է ազատության մեջ, չի խոչընդոտել նախաքննությանը և ցուցաբերել է պատշաճ վարքագիծ:

Այդ հանգամանքները անտեսելով՝ 2021թ-ի փետրվարի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ Հակոբ Պէրպէրեանը ազատության մեջ մնալու դեպքում կխոչընդոտի գործի քննությանը, սակայն 08.04.2021թ-ին դատարանը փաստեց, որ առկա չէ Հակոբ Պէրպէրեանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու մտավախությունը:

Հակոբ Պէրպէրեանը Ադրբեջանի կողմից 2020 թ-ի սեպտեմբեր ամսին սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնել է Արցախ և մասնակցություն ունեցել պատերազմին, ցուցաբերելով արիություն և հայրենիքի հանդեպ նվիրվածություն, սակայն պատերազմի ավարտից հետո ենթարկվել է հետապնդման:

  • Տարածել նորությունը: