ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ՝ Ա․Մնացականյանի, մասնակցությամբ կազմում ընդգրկված դատավորներ՝ Ա․Ազարյանի և Մ․Արղամանյանի այսօր բավարարել են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանի վերաքննիչ բողոքը՝ արդարացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող վերջինիս պաշտպանյալին, ով հանդիսանում էր ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ։
Նշված քրեական գործով պաշտպանական մարտավարությունը կառուցվել էր այն հանգամանքի վրա, որ անմարդկային ծանրաբեռնվածության պայմաններում պաշտոնատար անձը երբեմն կարող է ուղղակի ի վիճակի չլինել այլևս պատշաճ կատարել իր վրա դրված պարտականությունները։ Նշված գործը լավագույնս արտացոլում էր պետության թերացումները՝ հատկապես գործերի քննության սկզբնական փուլում։
Արմինե Ֆանյանի համոզմամբ, շուրջ 100 վարույթ ունեցող հետաքննության բաժանմունքի տեսուչը չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության պաշտոնեական անփութության համար, այդ պաշտոնատար անձանց համար, նախևառաջ աշխատանքի արժանապատիվ պայմաններ է պետք ապահովել:
Նշված քրեական գործով ընդհանուր իրավասության դատարանը պաշպանյալին մեղավոր էր ճանաչել՝ առանց պատիժ նշանակելու, քանի որ պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները սպառվել էին։