«Արդյունավետ ինստիտուցիոնալ իրավական աջակցության
տրամադրում խոցելի խմբերին Հայաստանում» ծրագրի փաստաբանին խորհրդատվության համար դիմած
քաղաքացին հայտնել է որ հանդիսանում է բազմազավակ ընտանիքի մայր։ Շահառուն պետական նպաստ ստանալու համար դիմել է իր բնակության
վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած
մարմին։ Վերջինս տարածքային կենտրոնում ներկայացրել
է պետական նպաստի տվյալ տեսակի համար անհրաժեշտ տվյալները և պահանջվող փաստաթղթերը:
Տարածքային կենտրոնի կողմից նշանակվել է
պետական նպաստ և իրականացվել է նպաստի վճարում։
Սույն թվականի հոկտեմբեր ամսին նպաստի վճարումը
դադարեցվել է քանի որ հայտանաբերվել է նպաստի վճարումը դադարեցնելու համար հիմք հանդիսացող
նախապայման։ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետական նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած
փաստաթղթերում կամ այլ մարմիններից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով ստացված տվյալներում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման
դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման ամսից:
Պետական նպաստի
վճարումը դադարեցնելուց հետո շահառուին տարածքային կենտրոնի կողմից ներկայացվել է նախապահանջ
145․000 ՀՀ դրամը միանվագ վճարելու վերաբերյալ։ Շահառուն բազմիցս դիմել է հետգանձումը
տարաժամկետելու կամ վճարման ժամանակացույց կազմելու պահանջով, սակայն ստացել է բանավոր
մերժում։
Խորհրդատվության
ընթացքում պարզաբանվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն պատշաճ հիմնավորված առաջարկությամբ գրավոր դիմում ներկայացնելու
անհրաժեշտությունը, վճարման ժամանակացույց տրամադրելու և ընտանեական նպաստ նշանակելու
վերաբերյալ։
Տարածքային կենտրոնի
կողմից դեկտեմբեր ամսին շահառուն ստացել է պատասխան, համաձայն որի՝ վերջինիս տրամադրվել է հետգանձման վերաբերյալ
ժամանակացույց կազմելու, անհրաժեշտ փաստաթղթեր տվյալներ ներկայացնելու դեպքում պետական
նպաստներից օգտվելու առաջարկ։