ՀՀ
փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը՝ հաշվի առնելով, որ․
· կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն
ուղղված ՀՀ կառավարության ծրագրերից օգտվելու համար քաղաքացիների շրջանում առաջանում
են որոշակի դժվարություններ՝ առցանց դիմումներ լրացնելու հետ կապված,
· ծրագրի 8-րդ և 9-րդ միջոցառումների
շահառուները ըստ էության կարող են համապատասխանել «Փաստաբանության մասին» օրենքի
41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին և ունենալ անվճար իրավաբանական օգնություն ստանալու
անհրաժեշտություն,
հայտարարում
է՝
քաղաքացիներին
դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության
մասին:
Համապատասխան
օգնությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ փաստաբանների պալատի հանրային
պաշտպանի գրասենյակի հետ հետևյալ կապի միջոցներով՝
էլ. փոստ (e-mail): [email protected]
հեռ.՝ (+374) 10 600 713,
(+374) 10 600 714, (+374) 10 600 715
Viber (+374) 33 600 714
WhatsApp (+374) 33 600 714
Skype (+374) 33 600 714
փոստային հասցե՝ ՀՀ, Երևան, Զաքյան
7-2