Տեղեկատվություն

04/13
2026

Տեղի է ունեցել քրեական և քրեադատավարական օրենսդրության վերաբերյալ վերապատրաստում հանրային պաշտպանների համար

Հանրային պաշտպանների համար տեղի է ունեցել երկօրյա վերապատրաստում քրեական և քրեադատավարական օրենսդրության վերաբերյալ: 

Դասընթացին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը և ՄԱԶԾ արդարադատության ծրագրի համակարգող Անահիտ Սանթրոսյանը:

Դասընթացը վարել է փաստաբան, ի․գ․թ․, դոցենտ Դավիթ Մելքոնյանը:

Միջոցառմանն աջակցել է «Մարդու իրավունքների խթանում, արդարադատության մատչելիության ապահովում, փախստականների և ընդունող համայնքների համար միասնական և աջակցող միջավայրի ձևավորում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Դանիայի, Լյուքսեմբուրգի և Կորեայի Հանրապետության կառավարությունների կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։

  • Տարածել նորությունը: