Հարգելի քաղաքացիներ,
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը, Հայաստանում նշված հարցի հետ կապված որոշակի կանխարգելիչ միջոցառումների իրականացումը.
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը սահմանափակելու է քաղաքացիների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ՝ գերակշիռ դեպքերում խորհրդատվությունն ապահովելով հեռախոսակապի, տեսազանգի, էլեկտրոնային փոստի և այլ հնարավոր միջոցներով:
Բոլոր այն դեպքերում, երբ անվճար իրավաբանական օգնության հրատապությունը պայմանավորված կլինի դատավարական ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ՝ հանրային պաշտպանի գրասենյակը սահմանված կարգով քաղաքացիներին կցուցաբերի իրավաբանական օգնություն:
Վերը նշվածով պայմանավորված, խնդրում ենք բոլոր տեսակի դիմումները ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակին հասցեագրել փոստով կամ էլեկտրոնային փոստով:
Խորհրդատվության տրամադրումը երկուշաբթիից- ուրբաթ ժամը 10:00-17:00
Դիմումների համար՝ էլ. փոստ (e-mail): [email protected]
Փոստային հասցե՝ ՀՀ, Երևան, Զաքյան 7-2
Խորհրդատվության համար հեռ.՝ (+374) 10 600 714
Viber (+374) 33 600 714
WhatsApp (+374) 33 600 714
Skype (+374) 33 600 714