ՀՀ կառավարության 17.12.2020թ. թիվ 2073-Լ որոշմամբ հաստատվել է ռազմական
գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների
աջակցության միջոցառում: Աջակցության միջոցառումից կարող են օգտվել այն
զինծառայողները, որոնց ստացած խեղումը կամ վնասվածքը կարող է հանգեցնել անձի
կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության
անհրաժեշտության, ինչի հետևանքով կարող են ճանաչվել «Հայաստանի Հանրապետության
պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված
վնասների հատուցման մասին» օրենքով շահառու՝ «Զինծառայողների կյանքին կամ
առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի խորհրդի 2017թ. մարտի
2-ի թիվ 9 որոշման 9-րդ կետով սահմանված վնասվածքներից որևէ մեկի հետևանքով.
Դրանք են՝
1) ստամոքսի լրիվ հեռացում,
2) մեկ թոքի հեռացում,
3) անդամահատված ծայրատներ,
ա. զույգ սրունքների ամպուտացիոն ծայրատ,
բ. սրունքի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված դաստակի կամ նախաբազկի
ամպուտացիոն ծայրատի հետ,
գ. ազդրի կարճ (8 սմ) ծայրատ կամ էկզարտիկուլյացիա,
դ. պրոթեզավորման ոչ ենթակա ազդրի ամպուտացիոն ծայրատ,
9
ե. զույգ ազդրերի ամպուտացիոն ծայրատ՝ վերին մեկ երրորդի սահմանում,
զ. վերին վերջույթի և ազդրի ամպուտացիոն ծայրատներ,
է. ստորին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված մեկ աչքի կուրության հետ,
ը. զույգ դաստակների մատների բացակայություն,
թ. զույգ վերին վերջույթների ամպուտացիոն ծայրատներ,
ժ. վերին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ զուգակցված մեկ աչքի կուրության հետ,
4) կոկորդի հեռացում,
5) միզապարկի հեռացում,
6) հաստ և ուղիղ աղու հեռացում՝ հակաբնական հետանցքի տեղադրումով,
7) երկու աչքերի անվերադարձ կուրություն,
8) երկու ակնագնդերի բացակայություն,
9) խլության առաջացում, խոսքի բացակայությամբ,
10) համակցված ողնաշար-ողնուղեղային վնասվածք տրավմա՝ ողնուղեղի սալջարդով և
ողնուղեղի ամբողջականության խախտումով (արտահայտված պարեզներ 2 կամ ավելի
ծայրանդամների, պարապլեգիա, հեմիպլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա),
11) ծանր գանգուղեղային վնասվածքներ՝ ուղեկցվող հոգեկան կամ նյարդաբանական
արտահայտված համախտանիշներով՝ հոգեկան կամ շարժողական:
Նման վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների տվյալների հավաքագրումն
իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ ՀՀ առողջապահության
նախարարության միջոցով, վիրավոր զինծառայողների բժշկական օգնությանը և
սպասարկմանը ներգրավված բժշկական կազմակերպություններից:
Աջակցության միջոցառման հնարավոր շահառուները պարտավոր չեն լրացուցիչ այցելել
ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ:
Չնայած դրան, այն անձինք, որոնք ռազմական գործողությունների հետևանքով ստացել
են վերը նշված վիրավորումներից որևէ մեկը, կարող են տվյալները (անուն, ազգանուն,
հայրանուն, հեռախոսահամար և էպիկրիզի կամ էպիկրիզների պատճեններ) ուղարկել
[email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: