Մամուլը մեր մասին

11/18
2024

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և ՄԱԿ –ի  Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում նոյեմբերի 16-ին և 17-ին տեղի է ունեցել աշխատաժողով հանրային պաշտպանների համար:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը և ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ:

Քննարկվել են ապաստանի իրավունքի միջազգային և ներպետական հիմնական չափանիշներն ու սկզբունքները, ապաստանի վարույթը, ընթացակարգային առանձնահատկությունները, բողոքարկումը և այլ հարցեր:

 

Աշխատաժողովն իրականացվել է Բյուրականում՝ ՄԱԿ –ի  Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ:

  • Տարածել նորությունը: