Տեղեկատվություն

04/27
2020

Հանրային պաշտպանները կօգնեն քաղաքացիներին սոցիալական աջակցության համար դիմում լրացնել

ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը՝ հաշվի առնելով, որ

· կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերից օգտվելու համար քաղաքացիների շրջանում առաջանում են որոշակի դժվարություններ՝ առցանց դիմումներ լրացնելու հետ կապված,

· ծրագրի 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուները ըստ էության կարող են համապատասխանել «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին և ունենալ անվճար իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտություն,

հայտարարում է՝

քաղաքացիներին դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին:

Համապատասխան օգնությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ հետևյալ կապի միջոցներով՝

 

էլ. փոստ (e-mail): [email protected]

հեռ.՝ (+374) 10 600 713, (+374) 10 600 714, (+374) 10 600 715

Viber (+374) 33 600 714

WhatsApp (+374) 33 600 714

Skype (+374) 33 600 714

փոստային հասցե՝ ՀՀ, Երևան, Զաքյան 7-2

 

  • Տարածել նորությունը: