2023թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորի, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի, Արցախի փաստաբանական դպրոցի տնօրենի, Արցախի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, արցախցի փաստաբանների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կողմերը քննարկել են արցախցի փաստաբաններին աշխատանքով ապահովելու հետ կապված հարցերը, հաշվի առնելով, որ 20-ից ավելի փաստաբանական գրասենյակներ պատրաստակամություն են հայտնել արցախցի փաստաբաններին ընդունել աշխատանքի:
Փաստաբանների պալատը և Փաստաբանական ակադեմիան ապահովելու են Արցախի փաստաբանների պալատի նախագահին, Արցախի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին և Փաստաբանական դպրոցի տնօրենին աշխատանքային պայմաններով:
Փաստաբանների պալատը աշխատասեղաններ է տրամադրում արցախցի փաստաբաններին՝ ապահովելով նյութատեխնիկական միջոցներով:
Փաստաբանների պալատում ստեղծված աշխատանքային խումբը՝ ֆինանսական տնօրենի գլխավորությամբ օժանդակում է արցախցի փաստաբաններին կացարաններ որոնելու հարցերում: