• Share:

Բարի գալուստ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Հանրային պաշտպանի գրասենյակը (կրճատ ՀՊԳ)  հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում  սոցիալապես անապահով խավերին օրենքով նախատեսված կարգով ու դեպքերում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար։

ՀՊԳ-ում աշխատող հանրային պաշտպանը փաստաբան է, որը գործում է գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ`  ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հետ կնքած աշխատանքային պայմանագրի հիման վրա։ Հանրային պաշտպանը վարձատրվում է պետական բյուջեից օրենքով սահմանված չափով և կարգով։

Քրեական գործերով անվճար իրավաբանական օգնությունն իրականացվում է վարույթն իրականացվող մարմնի որոշման հիման վրա ՀՊԳ ղեկավարի կողմից հանրային պաշտպանի նշանակման միջոցով։  Քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով` անվճար իրավաբանական օգնությունը  տրամադրվում է քաղաքացիների դիմումների հիման վրա ՀՊԳ ղեկավար կողմից  օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։

Կարդալ ավելին Կապի միջոցներ



ՀՊԳ ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Հանրային պաշտպանի գրասենյակ դիմելու դեպքում անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերվում հետևյալ 16 խումբ անձանց՝ բացառությամբ կասկածյալի կամ մեղադրյալին (վերջիններիս օգնություն ցուցաբերվում է վարույթն իրականացնող մարմնի պահանջով)

Խումբ 1

Oրենքով սահմանված կարգով հաստատված` զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին

Խումբ 2

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին (ֆունկցիոնալության ծանր և խորը սահմանափակում)

Խումբ 3

դատապարտյալներին

Խումբ 4

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին

Խումբ 5

Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին

Խումբ 6

գործազուրկներին

Խումբ 7

միայնակ բնակվող կենսաթոշակառուներին

Խումբ 8

առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց

Խումբ 9

փախստականներին

Խումբ 10

Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացածներին

Խումբ 11

անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում

Խումբ 12

հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց

Խումբ 13

օրենքով սահմանված կարգով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց

Խումբ 14

Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին

Խումբ 15

խոշտանգումից տուժած անձանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով սահմանված կարգով փոխհատուցում ստանալու նպատակով

Խումբ 16

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ-ի օրենքի համաձայն ընտանիքում բռնության ենթարկված անձանց

ՈՐՈՇ ՓԱՍՏԵՐ

59

Հանրային պաշտպանների հաստիքներ (2020)

7926

2020թ.-ին քաղաքացիների բավարարված դիմումներ

7361

2020թ.-ին վարույթն իրականացնող մարմիններից ստացված դիմումներ

15287

2020թ.-ի վարված գործեր

ՀՊԳ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄ

ՀՊԳ ղեկավարը և նրա 2 տեղակալները

Գևորգ Մկրտչյան

ՀՊԳ ղեկավար

Մարինե Թովմասյան

ՀՊԳ ղեկավարի տեղակալ (քրեաիրավական ուղղվածության)

Մարիամ Պետրոսյան

ՀՊԳ ղեկավարի տեղակալ (քաղաքացիաիրավական ուղղվածության)